Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Հուսանք, որ հերթը կհասնի նաև մեր դուրսպրծուկին՝ ադրբեջանին

Հուսանք, որ հերթը կհասնի նաև մեր դուրսպրծուկին՝ ադրբեջանին
03.02.2026 | 11:05

Պոլիտոգեն ազգերը քաղաքական իրավիճակի շինծու զավակներն են:

Նրանք հիբրիդ են և իրենց միսիան ավարտելուց հետո հեռացվում են ասպարեզից:

Հ․Գ․

ՈՒկրաինան ապրեց 100 տարի և իր անփառունակ գոյությամբ ցույց տվեց հզորներին, որ իրենից ո՛չ գործընկեր կստացվի, ո՛չ էլ բարեկամ:

Նացիստական, ազգայնական օրակարգով առաջնորդվող ուկրաինական վերնախավը պատժող պոլիցայից այն կողմ չանցավ:

Ռուսիան եղբայր չկորցրեց, որովհետև ՈՒկրաինան երբեք էլ նրան եղբայր չի եղել:

Լուկաշենկոյի վերջին հարցազրույցներից պարզ է դառնում, որ Բելառուսի ժամը նույնպես հասել է: Արևմուտքին չկարողացան ինտեգրվել և խելոք վերադառնում են այնտեղ, որտեղից սկսել էին:

Վաղը այս ճակատագրին կարժանանան նաև մյուս թերհաս զավակները Ղազախստանի գլխավորությամբ:

Հուսանք, որ հերթը կհասնի նաև մեր դուրսպրծուկին՝ ադրբեջանին:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ